Արևից պահվում, արևից փախչում, Լույսից վախում է մեր ըստրուկ հոգին։ Գուցե, օդումն է ո՛ղջ ցավ ու վտանգ, Ի՜նչ պետք է թոշնի – ծըլում է, ծաղկում, Ի՜նչ պետք է ծաղկի – կորցնում է երանգ Եվ թըշվառ մահով հեգ կյանքը կընքում…