Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եվ ամպերը թըռչում էին, սըլանում
Անեզր հեռուն—երկնի վըրա կապուտակ.
Եվ իրարու հետքից հալչում, չըքանում…
Ասես, նրանց չէ՛ր էլ խըղճում արեգակ։
Նա չէր ուզում ամպերի սառն ու անբիծ
Մաքրությունը սիրած երկրի հետ փոխել,
Եվ ըսկսեց ջերմ շողերով բարձունքից
Դարձեա՛լ մեղսոտ մայր երկիրը համբուրել…
|
|