Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճշմարտությունը կորել է անհետ.
Չքացել նշույլն հավատարմության…
Ահա շնիկս պոչն է խաղացնում,
Բայց էլ նշան չէ դա մտերմության։
|
|
ՇԱ՜Տ ՈՒ ՇԱ՜Տ ՄԱՐԴԻԿ…
Շա՜տ ու շա՜տ մարդիկ ինձ գիշեր-ցերեկ
Ե՛վ խրատներ տվին և՛ շատ խորհուրդներ.
Ինձ ասում էին. «դեպքին սպասե՛ք»,
Եվ սպասեցի շա՜տ ու շա՜տ օրեր։
Բայց այդ խրատներին ականջ դընելով,
Քաղցածությունը հոգիս կըհաներ,
Թե բախտը մի օր ինձ չըխղճալով,
Չուղարկեր երգչիս սրտացավ ընկեր։
Եվ նո՛ր ընկերս փրկարար ձեռքով
Կերակրեց ինձ կուշտ, ցրվեց իմ վշտերն.
Կուզեի փարել ես նորա վըզով,
Բայց… ա՜խ, դժվար է… Ե՛ս եմ այդ ընկերն։
|
|
ԵՐԳԵՐ
Մեր իղձն ու փափագ ծաղկում են, փթթում,
Որպես ծաղիկներ քաղցրաշունչ գարնան.
Ծաղկում են, բայց և նորից թարշամում,
Եվ այդ կրկնվում է մինչ կյանքի վախճան։
Մեր վառ կըրքերի այդ անվերջ խաղից
Թունավորված է իմ սերը վաղուց.
Օ՜, ի՜նչ խելոք ես, սի՛րտ իմ վշտալից,
Որ կամիս դադրել դու բաբախելուց…
Անհոգ կացի՛ր, ես չեմ պատմում
Երբեք մեր սերն աշխարհին.
|
|