Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թեպետ հաճախ ես իմ երգում
Քեզ գովում եմ, իմ անգի՛ն։
Ո՛չ. ես հեռու մարդկանց աչքից
Վարդի ծոցում պահեցի
Գաղտնի սերը մեր ախտալից,
Եվ իմ երգով կնքեցի։
Եթե անգամ երբեմնապես
Դավաճանե մեզ այն վարդ,
Եվ մեր սերը վառ կայծի պես,
Նա դուրս ցոլա,—ի՜նչ մեծ դարդ.
Ես գիտեմ, որ մենք մարդկանցում
Չենք զարթեցնիլ կասկածանք.
Մարդիկ բիրտ են, մարդկանց աչքում
Սիրո կայծն է—զառանցանք։
————
Որպես չար ծերուկ, արնալից աչքով
Մըռայլ երկինքը նայում է երկրին,
Եվ սև ամպերը խիտ–խիտ շերտերով
Դիզել է յուր մութ, կնճռոտ ճակատին։
Լալիս են ծաղկունք, լալիս ու թոշնում
Երկնքի այդ չար, դաժան հայացքից.
Լալիս, թոշնում են և մարդու սրտում
Երգ ու զգացմունք, խանդ, ավյուն ու իղձ։
1887, 13 հոկտեմբերի
|
|
♦
Գիշեր ցերեկ միայն դու ես
Ուշք ու միտքս գըրաված,
Հեզ աչերով մատաղ ժպտով
Սիրտս ու հոգիս կախարդած։
|
|