Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ախ, ինչպես ես կըցանկայի
Մենակ նստած քո կողքին
Ողջ գիշերներ քեզ իմ երգով
Պատմել սերըս, իմ անգի՛ն։

Եվ կուզեի քո քնքուշիկ
Ձեռքը սեղմել շըրթունքիս,
Եվ ջերմաջերմ իմ արցունքով
Թրջել նորան, նազելի՛ս։
1889, 21 հունվարի



Գետափին բուսած շուշանը հեզիկ,
Քաղցր հայացքով նայում է երկինք.
Իսկ վառ լուսինը՝ սիրահար, տրտում
Նորան յուր պայծառ համբույրն է ղրկում…

Բայց ահա նորից շուշան—նազելին
Ամոթով աչքը գցում է ջըրին.
Սակայն և՛ այնտեղ լուսինը նորան
Տխուր ժպտում է, որպես ուրվական…
1889, 8 սեպտեմբերի



Երկար շողում է այս մռայլ կյանքում
Ինձ նազելիիս պատկերն աննման.
Բայց նա չքացավ—և խոլ խավարում
Ես մնացի դարձյալ խեղճ թափառական։

Որպես մանուկը մութը տեղ ընկած
Բարձր երգում է, գոռում է ուժգին.
Որ գոնե երգով իրեն պաշարած
Ցրվե երկյուղը, հանգիստ տա սրտին,