Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄՈՐԻՑ ՀԱՐՏՄԱՆ

ԱՆՁՐԵՎԻ ԿԱԹԻԼ

Փայլուն կաթիլը գարնան անձրևի
Մի օր հարց տվավ յուր ընկերներին.
«Ինչո՜ւ մենք այս հին, աղքատ խըրճիթի
Լուսամուտն այսպես բախում ենք ուժգին»։

Կաթիլներն իսկույն տվին պատասխան.
—Այստեղ երկրագործ–մշակն է ապրում,
Ուրախ ավետիք տալիս ենք նորան,
Որ նորա արտը ծլում է, ծաղկում։


ԾԱՂԻԿՆԵՐ

Օր չէր լինում, որ դուրս գալով ես տնից,
Դըռանս մոտ չըտեսնեի գանգրահեր
Մի երեխա, որ մոտ գալով իսկույն ինձ,
Աղերսում էր. «Պարո՜ն, առե՛ք ծաղիկներ»։

Եվ սովորած՝ համարյա թե ամեն օր
Առնում էի մի–մի հատ փունջ նորանից
Ու տուն բերում—և իմ փոքրիկ, մենավոր
Սենյակումս կախում նոցա պատերից։

Բայց ծաղիկներն ամեն անգամ նո՛ր քաղած
Այնքա՜ն անուշ բուրում էին սենյակում,