Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վաղուց մարդկությունն անհույս, ցավագար
Վշտերի ծովում կըգտներ վախճան.
Չոր անապատի կըփոխվեր աշխարհ,
Կյանքը կըդառնար մըթին գերեզման…
1893
|
|
ՄԻ՛ ԼԱՐ, ԲԼԲՈԻԼ
Մի՛ լար, բըլբո՛ւլ, քեզ մի՛ տանջիր,
Որ փոթորիկն անիրավ
Վարդըդ սիրուն, վարդըդ կարմիր
Թըփից պո՜կեց ու տարա՜վ…
Կանցնեն օրեր… Կըգա կրկին
Մի նո՛ր գարուն վարդաբեր.
Եվ մոռացած քո վիշտը հին,
Նորից կերգես վարդին սեր։
Բայց վա՛յ կյանքի այն խեղճ երգչին.
Որ վաղաժամ որբացած,
Յուր սիրելի, խոսուն վարդին
Ցուրտ հողին է նա հանձնած…
Երգչի համար գարուն չի՛ գա,
Ո՛չ նա նոր վարդ կըսիրե.
Նա պետք է լա, պետք է սըգա,
Մինչ հավիտյան կըլռե…
1893
|
|
ՍԵՐ
I
Սիրում եմ ես քեզ, մանո՛ւկ գեղեցիկ,
Բայց ոչ տղայական այն անմիտ սիրով,
Որով սիրեցին քեզ շատ պատանիք․
|
|