Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ իբրև շքեղ, դալար մի օազ
Ժպտում ես դու իմ անապատ կյանքում,
Որ իբրև պայծառ, գողտրիկ մի երազ,
Ցնորքի հուր ես վառում իմ կրծքում։
Ի՜նչպես չըսիրել քո քնքուշ հոգին
Եվ այն կանացի գորովն ու գգվանք,
Որ գանձի նըման, ջերմ կուրծքիդ տակին
Պահում ես իբրև հոգուդ զարդարանք.
Որ սիրտըդ լեցուն բո՜ւռն խնամքով.
Պատրաստ ես դու միշտ անտեր, անպաշտպան
Թշվառի համար անկեղծ արցունքով
Ե՛վ լա՜լ, և՛ սիրով փայփայե՜լ նորան...
1893


ԳԻՐ

Գիր սիրե՛, ղալամ սիրե՛, դավթար սիրե՛.
Սայաթ-Նովա

Կարդա՛, ա՜յ իմ խելոք մանուկ,
Կարդա՛, գըրի՛ր տարին-բոլոր.
Գիր կարդողի խելքն է կտրուկ,
Միտքը — պայծառ ու լուսավոր։

Գիր կարդալով — դու գրքերում
Շա՜տ նորանոր բան կիմանաս.
Շա՜տ շատերից, շա՜տ բաներում
Մըտքով հեռո՜ւ կըսլանաս։

Գիր կարդալով — դու աշխարհիս
Կըճանաչես չարն ու բարին.
Ո՞վ է խնդում, ո՜վ է լալիս...
Ո՞վ է զրկում խեդճ թշվառին...

Գիր կարդալով — դու քո սրտում
Առատ, անբավ գանձ կըդիզես,