Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրըս լալիս,
Ղարիբ, եթիմ ու անճար։

Ո՛չ հեր ունեմ,
Ո՛չ մեր ունեմ.
Ո՛չ էլ մի տեր, տիրական.
Սրտիս սերը,
Մտքիս տերը
Դո՛ւ ես, ա՜յ իմ սիրական։

Ա՜խ սևաչիկ.
Ջա՜ն հայ աղջիկ,
Սև աչերիդ ես ղուրբան,
Մտի՛կ արա,
Որ իմ յարա
Սրտիս անես մի դարման...
1894 թ. Մոսկվա


ԻՄ ՕՐԱԳՐԻՑ

(Նվեր xxx-ին)
Չունիմ ոսկի, չունիմ արծաթ
Քեզ պարգևեմ, նազելի՛ս.
Մի սիրտ ունիմ — սիրով առատ
Եվ այդ սիրտն եմ քեզ տալիս...

Ոսկին. հոգյա՛կ. երբեք կյանքում
Երջանկություն չի՛ տալ քեզ.
Բայց դու սիրող սրտիս խորքում
Բախտի աղբյուր կըգտնես...
5 փետրվարի, 1895 թ․