Ե՞վ այնտեղ արյուն-արցունքի ծովում,
Որպես լեռնացած այս սև ալիքներ,
Իրար են դիզվում փըլատակներում
Կիսամե՜ռ զոհեր, անթա՜ղ դիակներ...
Եվ մտածում եմ — ծովի փոթորկին
Շուտ կը հաջորդե արև փափագած,
Բայց, ա՛խ, ո՛վ գիտե, այն քամբախտ ազգին
Փոթորկից հետո ի՞նչ է վիճակված...
1896, Գուրզուֆ
10
ՆԱՎԱՎԱՐ
—է՛յ, նավավար, ի՞նչ ես անում,
Ո՞ւր ես նստում դու նավակ.
Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում
Դեպի երկինք կապուտակ։
Հորիզոնն էլ մութով պատած,
Հեռվում ամպն է որոտում.
Նայի՛ր, ծովն էլ կամա՛ց-կամա՛ց
Պարզ երեսն է կնճռոտում...
«է՛հ, աղա՛ ջան, դարդ մի՛ արա,
Ծովավփն եմ ես ծնվել.
Մեծացել եմ ծովի վերա,
Ծովի ջըրով միշտ սնվել։
Մանուկ օրից շա՜տ եմ տեսել
Ե՛վ փոթորիկ, և՛ աղետ.
Ծովն է ինձ միշտ օրոր ասել,
Նո՜ր չեմ ծանոթ ծովի հետ։