Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այդպես ազնիվ գործին անձնվեր
Ապրում, տանջվում եք անբավ հոգսերում,
Եվ ձեր տանջանքում, հերո՛ս-մշակներ,
Արդար վաստակն է ձեզ ոգևորում։

Օ՜, հայրենիքիս քըրտնաջա՛ն որդիք,
Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին.
Ձեզնո՛վ է միայն կանգուն հայրենիք.
Համբո՜ւյր ու օրհնա՜նք ձեր սուրբ վաստակին։
[1898]


ՍԵՐՄՆԱՑԱՆ

Փա՜ռք և երանի՜
Քեզ, քա՛ջ սերմնացան,
Որ դաշտն հայրենի
Չես թողնում խոպան,
Որ ջերմ հույսերով
Դու նորա գրկում
Ապրում ես սիրով,
Եվ սիրով տանջվում…

Փա՜ռք քեզ, որ հզոր,
Անվհատ հոգով
Թափում ես, մշա՛կ,
Դու առատ քրտինք.
Քո սուրբ քրտինքով
Բազո՜ւմ — բյուրավո՜ր
Ապրում են մարդիկ
Խաղա՜ղ, երջանի՜կ։
Անխոնջ, ժըրաջան
Դու մեղվի նըման.
Հանգիստ չըգիտես
Հայրենի երկրում.
Վիշտ, ցավ ես կըրում
Դու նորա կրծքին,