Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով Բորժոմիից հետ են կանչվել գեներալ Արջևանիձեն և մի քանի սպաներ[1]։

Ախալցխայի գավառի 3/4-ը՝ 1799 քառ վերստ տարածքով և 71.982 բնակչով, ընկավ Օսմանյան Թուրքիայի լծի տակ[2]։

Ճիշտ է, ինչպես վերևում ասվեց, Ախալցխա քաղաքի Քաղաքային վարչության կազմը քաղաքագլուխ Զ. Զորյանի գլխավորությամբ նույնությամբ թողնված էր, ինչպես նաև քաղաքի և գավառի վարչաձևի մեջ ոչ մի փոփոխություն չէր կատարվել, թողնվել էր այնպես, ինչպես ռուսների տիրապետության օրոք էր, բայց գավառում (ինչպես նաև քաղաքում) տնօրինություն էին անում թուրքերի զինվորական իշխանությունները՝ զինվորական պարետ Բաքի-բեյի գլխավորությամբ։ Վերջինիս մասին տեսնենք, թե ինչպես է արտահայտվում «Հորիզոնը». «… Ինտելիգենտ, բարեկիրթ, ազնիվ ու անչառ մարդ է, որ իր, գոնե այսօրվա վարած քաղաքականությամբ, վերաբերմունքով ու տակտով վայելում է ազգաբնակչության հավատն ու վստահությունը»[3]։

Իսկապե՞ս այդպես էր։ Մի՞թե հրեշները վերածվել էին հրեշտակների։ Այդ ժամանակի մեր թերթերը կարծես խոսքները մեկ արած հաստատում էին գավառի և քաղաքի հայ բնակչության նկատմամբ թուրքերի «բարյացակամ», «սիրալիր», «լոյալ», «քաղաքավարի» վերաբերմունքը[4]։

Մենք՝ հայերս, չնայած օտարների կողմից համարվում ենք խորամանկ ժողովուրդ, բայց իրականում շատ ենք պարզամիտ, խիստ անմիջական և դյուրահավատ, որի համար էլ բազմիցս տուժել ենք բռնությամբ մեր տունը ներխուժած ու տիրոջ «իրավունքով» հարևան դարձած բարբարոս քոչվորների կողմից…

Թուրքական գորշ գայլի ատամները շատ շուտով երևացին… Եվ ամեն ինչ քաղաքում և գավառում մեր թերթերի կողմից ներկայացվեցին հակառակ երեսով, այսինքն այնպես,

  1. Տե՛ս «Լրաբեր», 1918 թ., № 6, նաև «Հորիզոն», 1918 թ. № 113:
  2. Տե՛ս «Հորիզոն», 1918 թ., № 124։
  3. Տե՛ս նույն տեղում («Հորիզոն», 1918 թ., № 124):
  4. Տե՛ս «Հորիզոն», 1918 թ., № 115, № 124, № 127, նաև «Լրաբեր», 1918 թ., № 4 և այլն։