վրա սպանված է երկու թուրք… Դեկտեմբերի 28-ի կեսօրին տեղի ունեցած առաջին հայ-թուրքական ընդհարման ժամանակ փոխհրաձգությունից սպանված այդ երկու թուրքը հետագայում բեկերի կողմից դարձան շահարկման միջոց:
Դեկտեմբերի 29-ի երեկոյան Ախալցխա հասան Անդրկովկասյան կոմիսարիատի ներկայացուցիչները՝ Ներքին գործերի կոմիսարի օգնական Կարցիվաձեն, խնամատարության կոմիսարի օգնական Ղազազյանը, Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչ՝ Բեգզադյանը և թուրքերի ազգային խորհրդի կողմից՝ Պեպինովը:
Տեղ հասնելուն պես նրանք զինվորական խորհրդի շենքում ժողով գումարեցին՝ զինվորական, բանվորական և գյուղացիական խորհուրդների, կուսակցությունների և քաղաքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ճշտվեցին փաստերը, և հավանություն տրվեց վելիկոռուս զինվորների որոշմանը՝ պահպանել կայազորի ռազմամթերքը, զենքը և ինչքը, մինչև իրենց օրինական փոխարինողների գալը…
Դեկտեմբերի 30-ին գիմնազիայի շենքում շարունակվեց խորհրդակցությունը, որին ներկա էին ինչպես նախորդ օրվա ժողովականները, այնպես էլ քաղաքը պաշարող թուրքերի ներկայացուցիչները:
Արտակարգ ժողովը նախագահում էր Ռուսական ազգային խորհրդի անդամ Օբուխովը: Նրա պահանջով խորհրդակցության սկզբին դահլիճ մտան Ասպինձայի էտապային (հանգրվանային) կետի զինվորները և պատմեցին, թե ինչպես Ասպինձայի զինված թուրքերը հարձակվելով իրենց վրա, խլել են 18 հրացան, ամբողջ ունեցվածքը, և իրենք փախչելով՝ հազիվ փրկվել են…
Խորհրդակցությունում խստագույնս դատապարտվեց թուրքերի կատարած այս քայլը:
Մուսուլմանների ներկայացուցիչ Օմար-էֆենդին տալով բացատրություն Ասպինձայի դեպքի կապակցությամբ, երկերեսանիորեն հայտարարեց, որ ռուս զինվորներից և կոզակներից խլված ինչքն ու զենքը կվերադարձվի, որ այդ մասին արդեն կարգադրություն է արված:
Օմար-էֆնեդին այնուհետև հանդես գալով գավառի մուսուլմանների (թուրքերի) անունից, իր ճառում ասաց, որ