Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռագիր են հղել Կովկասյան Կոմիսարիատին և օգնություն խնդրել…

Տեղի են ունենում տաք վիճաբանություններ: Ահա, այդ վիճաբանությունների ժամանակ է, որ, ինչպես վկայում է բոլշևիկ Հրաչյա Ղազազյանն իր հուշերում, Օմար-էֆենդին՝ իրեն բոլշևիկ հորջորջող այդ ավազակը (ի դեպ, Վրաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո դառնում է Վրաստանի Կենտգործկոմի անդամ, որից հետո գնդակահարվում է որպես դավաճան) խորհրդակցությունում հանդես էր գալիս ինչպես հաղթողը և իր ժողովրդի անունից իր կամքն էր փորձում թելադրել, իսկ երբ Համազասպ Ինճիկյանն ասում է, որ այդ սրիկայի հետ ոչ թե պետք է բանակցել, այլ ձերբակալել է հարկավոր դրան, Օմար-էֆենդին կատաղած արհամարհելով բոլորին, բարձրանում է սեղանի վրա և սկսում գոռգոռալ ու հայհոյել…[1]:

Խորհուրդների և քաղաքի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց միացած Կլդեի շրջանից եկած թուրք պատվիրակները խստորեն դատապարտեցին թուրք բեկերի կողմից զինված և ոտքի ելած թուրքերի քայլը:

Դրսում, բնակիչները նորից անհանգստության մեջ էին թուրքական հրոսակների քաղաքին մոտենալու կապակցությամբ և ղեկավարությունից զենք էին պահանջում թշնամուն հակահարված տալու համար: Բերդից քաղաքի գվարդիականները հրանոթային կրակ բացեցին մոտեցող թուրքերի վրա: Երկուստեք սկսվեց հրացանաձգություն, որի հետևանքով այդ օրը վիրավորվեցին քաղաքի ինքնապաշտպանության երկու հայ գվարդիականներ և սպանվեցին երկու թուրքեր: Թուրքերը, հանդիպելով հայերի համառ ու քաջարի դիմադրության, ստիպված նահանջեցին:

Խորհրդակցությունը հետաձգվեց հաջորդ օրվան, որպեսզի դրան մասնակցեին նաև Կովկասյան կոմիսարիատի ներկայացուցիչները, որոնք, ըստ քաղաքում տարածված լուրերի, շուտով կլինեին Ախալցխայում։

Երեկոյան ժ. 6-ին (18:00) տեղի ունեցած միտինգից հետո ժ. 7-ին լուր ստացվեց, որ Ախալքալաքի ճանապարհի

  1. Ахалцихский Самцхе- Джавахетский исторический музей (այսուհետև АИМ), д. 3835, л. 7