Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնդացիր։ Իսկ համազգեստը ընդամենը 1200 զինվորի համար էր…[1]

Այլևս ոչինչ չի արել Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը գավառի համար, ինչպես գրում է Հայոց ազգային խորհրդի լիազորի տեղապահ՝ Պողոս Աբելյանը «Աշխատանքի դրոշակ» թերթում, գավառը եղել է և գործել է միանգամայն անկախ, այնպես, կարծես թե Ազգային խորհուրդը չկա և չի էլ եղել…[2] Գավառի իշխանությունները, որոնք դուրս էին մնացել ուշադրությունից (Անդրկովկասյան կոմիսարիատն էլ անտարբեր էր դեպի գավառը), գործում էին իրենց հնարավորությունների սահմաններում…

ԶԻՆՎՈԻՄ ԵՆ ՆԱԵՎ ԳՅՈԻՂԵՐԸ
ԴԱՄԱԼԱՆ՝ «ՓՈՔՐ ԶԵՅԹՈԻՆ…»

Բացի Ախալքալաքի կամավորական գնդից, որի ստեղծման և զինվելու գործընթացը շարունակվում էր, գավառում 1918-ի հունվարից թուրքական գյուղախմբերին սահմանակից հայկական և վրացական գյուղերում նույնպես ստեղծվում էին ինքնապաշտպանական խմբեր։ Գյուղերից մարդիկ էին ուղարկում Թիֆլիս, Բաթում, Ալեքսանդրապոլ և այլ քաղաքներ՝ զենք հայթայթելու։

Թուրքական 20 գյուղերի հարևանությամբ, ավելի շուտ դրանց շրջապատման մեջ էր գտնվում Ախալցխայի գավառի հայկական Դամալա գյուղը։ Այն 33 վերստ Ախալցխայից հեռու էր ու անջատված տասնյակ թուրքական գյուղերով և ոչ մի կապ չուներ քաղաքի հետ։ Բարեբախտաբար գտնվում էր Ախալքալաքի գավառի սահմանի մոտ և անտառի միջով կապ էր հաստատել գավառի հայկական և վրացական գյուղերի հետ. փաստորեն Ախալքալաքի ինքնապաշտպանական համակարգի ոլորտում էր հայտնվել…

Գյուղը մեծ էր՝ բաղկացած 120 ծխից։ Դիրքը հարմար էր ինքնապաշտպանության համար և, կարելի է ասել, անառիկ, որի համար գյուղի քահանա Հակոբ Տեր-Հակոբյանն իր թղթակցությունում, որը լույս է տեսել «Մշակում», փետրվարի

  1. Տե՛ս «Աշխատանքի դրոշակ», 1918 թ., № 7։
  2. Նույն տեղում: