Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուս թուրքական գյուղերի դեմ։ Գումբուրդոցիների հետ մեկտեղ այդ գործողություններին մասնակցում էին նաև հայկական՝ Վաչիան, Սուլդա, Դադեշ, վրացական Գոգաշեն, գյուղերի զինված ուժերը։ Կարածախն զբաղված էր Չըլդըրի թուրքերի հարձակումները ետ մղելով։

Կարածախցիներին օգնում էին Ախալքալաքի գնդի ստորաբաժանումները։ Մարտի վերջին գավառի թուրքերի մեծ մասին (համարյա բոլոր գյուղերը) քշեցին Չըլդըր և Ախալցխայի գավառ…

Սա, իհարկե, հայերի համար դեռևս լիակատար հաղթանակ չէր։ Դատարկված թուրքական գյուղերի զինված ուժերը հավաքվում էին Հոկամ լքված գյուղում և այնտեղից հաճախակի հարձակվում հայկական գյուղերի վրա, քշում անասունները, խանգարում գարնանացանի աշխատանքներին։ Այս մասին Ախալքալաքի զինված ուժերի հրամանատար փոխգնդապետ Առաքելյանը (Առաքելով) հեռագիր է հղում Հայկական զորաբանակի (կորպուսի) հրամանատար գեներալ Նազարբեկյանին (Նազարբեկով)։ Վերջինս էլ հեռագրում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին և կովկասյան ճակատի ընդհանուր հրամանատարին[1]։ Որտեղից մենք իմանում ենք Առաքելյանի հեռագրի բովանդակությունը։ Փոխգնդապետը շատ է անհանգստացած, որ գավառի թուրքերը չեն ենթարկվում հաշտության բանակցությունների պայմաններին (ապրիլի 9-ին Անդրկովկասյան սեյմի կողմից Անդրկովկասը անկախ ֆեդերատիվ հանրապետություն հայտարարելուց հետո, ապրիլի 11-ին, ժամը 1605-ին Կովկասյան ամբողջ ճակատի երկու կողմերում պատերազմական գործողությունները դադարեցված էր,[2] և չսպասելով բանակցությունների արդյունքին, շարունակում են իրենց հարձակումները քրիստոնյաների գյուղերի վրա, որի հետևանքով ապրիլի 18-ին (ն. տ. մայիսի 1-ին) վրացական Ապնիա գյուղի մոտ տեղի ունեցած կռվի ժամանակ սպանվել է մեկ, և վիրավորվել երեք վրացի ինքնապաշտպանության մարտիկներ, իսկ ապրիլի 20-ին սպանվել է Սուլդայի զորամասի մեկ կամավոր հայ, իսկ երեքը վիրավորվել են։ Օրական մի քանի անգամ թուրքերը հարձակվում

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 87։
  2. Տե՛ս «Շարժում», 1918թ., № 24։