Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են, չնայած հանդիպելով դիմադրության՝ հետ են մղվում…

Հեռագրից պարզվում է, որ Առաքելյանը Նազարբեկյանից օգնություն է խնդրում, իսկ վերջինս, չնայած ինքն ուներ օգնության կարիք, այնուամենայնիվ, կովկասյան ճակատի ընդհանուր հրամանատարից և Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից թույլտվություն է խնդրում Առաքելյանին օգնելու համար…

Ախալքալաքի հայկական գունդն ի վիճակի չէր թուրքերի հրոսակներին Հոկամից քշել գետի ձախ ափը, որովհետև, ինչպես մենք գիտենք, այն վատ էր զինված և բավարար քանակով փամփուշտներ չունենալու պատճառով ռազմական երկարատև գործողություններ մղել չէր կարող…

Դեռևս մարտի առաջին կեսին, երբ Ախալցխայի և Ախալքալաքի ռազմաճակատի հրամանատար գեներալ Արջևանիձեն գտնվում էր Ախալքալաքում, խոստացել էր բացել Բակուրիանի ճանապարհը, ուղարկել 600 կարմիրգվարդիականներ և զենք՝ ինքնապաշտպանության համար, բայց դեռևս այդ խոստումը չէր կատարել ապրիլի կեսերին (ուղիղ մեկ ամիս անց)։ Ի դեպ մինչև վերջ էլ չկատարեց խոստումը։

Ախալքալաքի գավառի Հայոց ազգային խորհրդի նախագահ Մ. Մարգարյանն այս կապակցությամբ տագնապալի հեռագիր է հղում Սեյմի կառավարությանը, որով հայտնելով իր դժգոհությունն Արջևանիձեից՝ խոստումը չկարտարելու համար, այնուհետև եզրակացնում է. «… Մահացու վտանգ է սպառնում մուսուլման հրոսակների կողմից ամբողջ գավառի հայ և վրացի ազգաբնակչությանը, եթե կառավարությունը չշտապի օգնություն հասցնել»[1]։

***

Ինչպես տեսանք, վերևում նկարագրված դեպքերը տեղի էին ունենում ո՛չ հայ բնակչության մեղքով։ Հայերն ստիպված էին դիմելու պատասխան գործողությունների։ Լարվածությունը գնալով ավելի էր մեծանում, որը միանգամայն ձեռնտու էր Թուրքիային։ Ազգամիջյան հարաբերությունների է՛լ ավելի

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 78։