Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հմայակ Փահլևանյան
3. Գլխավոր հրամանատարի տեղակալ՝
Ցարական բանակի նախկին ենթասպա՝
Հմայակ Տեր-Ստեփանյան

Հենց այդ օրն էլ կատարում են կամավորների ցուցակագրում։ Ցուցակագրվում են մոտ 350 տղամարդ՝ երիտասարդ, տարեց և պատանի։ Նրանցից 18 — 40 տարեկան մոտ 220 մարդ առանձնացվում է կանոնավոր զինված ուժեր ստեղծելու համար, որոնց կորիզը հանդիսանում էին ցարական բանակի նախկին զինծառայողները՝ 50—60 մարդ (30-40 սարթխացիներ էլ ընդգրկվել էին գավառի զինված ուժերի մեջ), իսկ տարեց մարդիկ ու պատանիները մնում են ռեզերվում որպես աշխարհազորայիններ։

Սաթխայի Ազգային խորհրդի փորձը՝ կամավորներ հավաքագրելու հասարակության մյուս գյուղերից, անցնում է ապարդյուն։ Միայն Օրոջալարից երեք հեծյալներ են մտնում Սաթխայի գումարտակի մեջ, որոնք չդիմանալով զինվորական խիստ ռեժիմին, հաճախակի խախտում են կարգապահությունը և այդ պատճառով հրամանատարության կողմից վտարվում։

Սաթխայի զինվորականությունը (գումարտակը), բաժանում են հետևակի և հեծելազորի։ Հետևակային վաշտի մեջ ընդգրկվում են 160 զինվորներ։ Վաշտի հրամանատար է նշանակվում Գարեգին Քրիստոփորի Սուքիասյանը։

Վաշտն իր հերթին ստորաբաժանվում է չորս դասակների, որոնց հրամանատարներ են նշանակվում ցարական բանակի հետևյալ նախկին զինծառայողները.

1. Ղափոյան Գրիգոր
2. Խանոյան Պողոս
3. Փահլևանյան Արիստակես
4. Հարությունյան Դավիթ

Յուրաքանչյուր դասակ իր հերթին բաժանվում է չորս ջոկի (ջոկերից մեկի հրամանատարն էր Խաչատրյան Սրապիոնը)։

Գումարտակի կազմի մեջ մտնող 60—64 հեծյալների խմբի հրամանատար է նշանակվում Մաթևոս Մշեցյանը, որը հետագայում աչքի է ընկնում իր քաջագործություններով։

Բուժման գործը հանձնարարվում է թուրքական բանակի