Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՅՈԻՂԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԸ…

Ախալքալաքի գավառի հարավ-արևելյան սահմանների պաշտպանության համար գավառի Ազգային Խորհուրդը որոշում է ոտքի հանել Սաթխայի գյուղական հասարակությանը։ Այդ նպատակով 1918-ի ապրիլի սկզբներին Սաթխա է գալիս փոխ-գնդապետ Առաքելովը խոջաբեկցի Սահակ Մզիկյանի հետ։

Սաթխան ինչպես ասվեց վերևում, գավառի ամենամեծ գյուղերից էր։

Գյուղում Առաքելովի մասնակցությամբ ստեղծվում է Ազգային խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են հետևյալ անձինք.

1. Ծառուկյան Կարապետ— նախագահ
2. Գինոսյան Եղիա— ազգային խորհրդի և գլխավոր հրամանատարի քարտուղար
3. Ծառուկյան Ղևոնդ— նախագահի տեղակալ
4. Կակոսյան Զագևոս— նախագահի տեղակալ
5. Տեր-Ստեփանյան Ատուր
6. Խանոյան Սարգիս
7. Ղուշուկյան Կոստան
8. Նահատակյան Թադևոս (Դիլիսկա գյուղից, այդ ժամանակ Սարթխայում ուսուցիչ է աշխատելիս եղել. Ազգային խորհրդի կազմում մնացել է մինչև մայիսի 8-9-ը)
9. Պալոյան Տիգրան
10. Տեր-Սամվել (Տեր-Գրիգորյան Սամվել)— գյուղի քահանա
11. Նանայան Պետրոս
12. Տեր-Խորեն (Տեր-Ստեփանյան Խորեն)

Ազգային խորհուրդը ապրիլի 9-ին նիստ է հրավիրում Առաքելովի մասնակցությամբ և որոշում է կազմակերպել գյուղի զինված ուժեր՝ ինքնապաշտպանության նպատակով։ Ստեղծվում է զինվորականության հրամանատարական կազմ.

1. Գլխավոր հրամանատար՝
Ցարական բանակի նախկին ենթասպա Հմայակ Խանոյան
2. Շտաբի պետ՝
Ցարական բանակի նախկին ենթասպա