Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավել հայեր և 20 հազար վրացիներ[1], թողած միլիոնավոր փութ հացահատիկ սոված ու կիսամերկ կուտակվել էին Բակուրիանի անտառներում և Ծալկայում[2]:

Սովամահ լինող ժողովուրդը դիմում էր բոլոր միջոցներին: Շատերը նույնիսկ փորձ են արել՝ գնալ և իրենց զյուղերից հաց բերել։ Սակայն նրանց այդ փորձերը մեծիմասամբ ավարտվում էր ողբերգությամբ, Հուլիսի 21-ին Բարալեթի յայլաղի մոտ թուրքերն սպանում են Զավախքի՝ հաց բերելու համար գնացած գումբուրդոցի 11 անզեն տղամարդու…[3]

Սովը, ցուրտն ու համաճարակը հնձում էին գաղթականերին։

Նոյեմբեր ամսի դրությամբ Բակուրիանում օրական 150 գաղթական էր մահանում, իսկ Ծալկայում՝ 200—300։

Նոյեմբերի 20-ի դրությամբ, երբ սկսվեց գաղթականների վերադարձը Ջավախք, 80 հազար հայերից մնացել էր կեսը (նույն հարաբերակցությամբ էլ վրացիներ էին մնացել…)։

Մեծ Խանչալի գյուղի 1700 բնակիչներից կենդանի էր մնացել 550 մարդ, իսկ Սաթխայի 3250 բնակիչներից ընդամենը՝ 700 մարդ։ Համեմատաբար գանձացիների վիճակը մխիթարական էր՝ 2060 մարդուց կենդանի էին մնացել 1340 հոգի[4]։ Գանձացիներից իսպառ ոչնչացել էր Գասպարյանների 12 ընտանիքից և 90 շնչից բաղկացած տոհմը։ Սաթխացիներից ամբողջովին ոչնչացել էր 50 ընտանիք։ Սաթխացի Ղուլա-Կարոյի (Սանոսյան) 27 մարդուց բաղկացած գերդաստանից կենդանի էր մնացել 5 մարդ…[5]

  1. Ախալքալաքի գավառի վրացիներից բացի, նաև Ախալցխայի գավառի բազմաթիվ վարցական գյուղերի բնակիչներ են մտնում այս 20 հազարի մեջ…
  2. Տե՛ս «Հորիզոն» 1918 թ., № 119։ Նաև «Մշակ» 1918 թ., № 119։
  3. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 153։
  4. Գանձացիների կորուստների համեմատաբար քիչ լինելը պայմանավորված էր նրանով, որ նրանք հասցրել էին գաղթել կազմակերպված ու իրենց հետ սայլերով տանել հաց, ինչպես և անասունները…
  5. Տե՛ս «Նոր հորիզոն», 1918 թ., № 2։