Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԻՆՉՈԻ ՏԵՂԻ ՈԻՆԵՑԱՎ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՀԱՅՈԻԹՅԱՆ ԱՅՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Այս և նման հարցերին փորձել են պատասխանել ժամանակակիցները։

Այդ առումով հետաքրքիր է կարդալ Պողոս Աբելյանի «Ախալքալաքի տրագեդիան» լայնածավալ հոդվածը, որը լույս է տեսել «Աշխատանքի դրոշակ» թերթում[1]։ Նա գտնում է, որ առաջին հերթին գավառի վիճակը պետք է հետաքրքրեր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին, որը փաստորեն համազգային խորհուրդ էր և ղեկավարում էր Անդրկովկասի հայկական շրջանները։ Սակայն այս համազգային հիմնարկությունը մնաց անտարբեր Ախալքալաքի նկատմամբ։ Թիֆլիսաբնակ ախալքալաքցիների հայրենակցության վարչությունը Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի ուշադրությանն էր ներկայացրել Ախալքալաքի գավառի կարիքները։

1) Անհրաժեշտ է, որ Հայոց ազգային խորհուրդը կապ հաստատի իր և Ախալքալաքի հայ կազմակերպոսթյունների (գավառում գործող քաղաքական և զինվորական իշխանությունների) միջև, որոնք բոլորովին անկախ են իրենց անգամ համազգային նշանակություն ունեցող քայլերի մեջ,

2) Պետք է առանձին ուշադրություն դարձներ Ախալքալաքի գավառի հայ բնակչության ինքնապաշտպանության գործի և հայ-մահմեդական հարաբերությունների վրա,

3) տաճիկների (թուրքերի) գալու դեպքում խուճապի չմատնվելու համար անհրաժեշտ է ունենալ էվակուացիայի մշակված պլան,

4) էվակուացիայից առաջ Ախալքալաքի գավառի միլիոնավոր փութ հացը տեղափոխել հայաշատ Ծալկայի և Լոռվա շրջանները…

Ինչպես պարզվում է, Հայրենակցական վարչության այս դիմումներն արձագանք չեն գտնում Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում։

Այնուհետև հոդվածագիրը դժգոհում է, որ ազգային խորհուրդը գավառ է ուղարկել սահմանափակ թվով սպաներ,

  1. Տե՛ս «Աշխատանքի դրոշակ», 1918 թ., № 4, և № 7։