Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ ոք իրենցից նվիրված չի եղել ընդհանուր գործին… Այդքան շատ ղեկավարների մեջ չգտնվեց մեկը, որ արժանիորեն ու խելամտորեն գլխավորեր շարժումը գավառում, ինչպես արեց մեծն Զորի Զորյանը Ախալցխայում։

Ճիշտ է, Ախալքալաքի գավառի ինքնապաշտպանության պարտության պատճառները հիմնականում օբյեկտիվ են (Անդրկովկասյան կառավարության անտարբերությունը, Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի բացարձակ անճարակությունը՝ գավառը զինելու և փորձված սպայական կազմ այնտեղ ուղարկելու գործում…, ընդհանուր անբարենպաստ իրավիճակը ռեգիոնում և այլն), սակայն, եթե ինքնապաշտպանության գործը գլխավորեր մի խելացի, ուժեղ, հմուտ անձնավորություն, ճիշտ կազմակերպեր ու մոբիլիզացներ թեկուզ տեղական սակավ միջոցները, կարելի էր գոնե կանխել թուրքերի մուտքը Ջավախք…

Հայ ժողովրդի պատմության այս հերոսական և ողբերգական էջերը պետք է դաս լինեն այսօրվա և ապագա սերունդների համար։

Ախալցխայի հերոսական ինքնապաշտպանությունը ցույց տվեց, որ ազգը կռվելով և միաժամանակ խելացի քաղաքականություն վարելով է գոյատևում…