Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յալներ են ուղարկվում լուրն ստուգելու։ Վերջիններս կես Ժամ հետո վերադառնում են և հայտնում, որ Ճալայի մոր 8 զինված թուրքեր են եղել: Ճալացիների հրացանային կրակի տակ նրանք տեղի են տվել, և առանձնապես վտանգ չկա[1]:

Դեպքերն ու իրադարձությունները քաղաքում և գավառում շատ արագ էին զարգանում և հաջորդում մեկը մյուսին:

Ճանայի միջադեպի ազդեցությունը դեռևս թարմ էր, որին երկու օր հետո՝ հունվարի 21-ին, հաջորդեց թուրքերի հերթական քայլը: Քաղաքում երևաց թուրք փոխ-գնդապետ պրինց (իշխան) Ղաջարսկին: Նա ներկայացավ քաղաքագլխին և հետո գավառային կոմիսարին՝ հայտնեց իր առաքելության նպատակը: Անդրկովկասյան կոմիսարիատը կատարելով Ախալցխայի գավառի թուրքերի պահանջը քաղաքում 115-րդ նախկին ռուսական գնդի բազայի վրա թուրքական գունդ ստեղծելու մասին՝ ուղարկել էր փոխգնդապետ իշխան Ղաջարսկուն այդ իրականացնելու:

Ինչպես պարզվում է, Ճալայի դեպքը և գավառում մեծաքանակ զինված թուրքերի ցուցադրական զորավարժությունները պատահական չէին: Դրանք նախորդում էին Ղաջարսկու գալուն: Թուրքերի նպատակն էր Ղաջարսկու գալուց առաջ ճնշում գործադրել քաղաքի և գավառի ղեկավարների վրա, որպեսզի վերջիններս չխանգարեին թուրքական զորամասի ստեղծման գործին…[2]

Քաղաքում 116-րդ նախկին ռուսական գնդի բազայի վրա թուրքական զորամաս ստեղծելու հարցը դրվեց Ազգամիջյան խորհրդի քննարկմանը: Այդ կապակցությամբ հենց այդ օրը՝ Հունվարի 21-ին, տեղի ունեցավ Ազգամիջյան Խորհրդի երրորդ նիստը, որը նախագահում էր գավառային կոմիսար Շ.Մակլակելիձեն: Նա ասաց, որ փոխգնդապետ իշխան Կաջարսկին (Ղաջարսկի) միանգամյան օրինական փաստաթղթերով ներկայանալով իրեն՝ պահանջել է տեղի 116-րդ գնդի գույքը, որպեսզի ինքը անմիջապես ձեռնամուխ լինի թուրքական զորամաս կազմելուն: Սակայն, շարունակում է նա, իրեն հայտնի է, որ քաղաքում թուքական զորամասի

  1. «Շարժում», 1918թ., №5: «Հորիզոն», 1918թ., №20:
  2. «Շարժում», 1918թ., №6: