Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա այդ ընդհանուր թշնամիների դեմ դեռևս XI դարից սկսած հայերի հետ ուս-ուսի տված կենաց և մահու կռիվ էին մղում այդ եկվորներից իրենց հայրենիքը մաքրելու համար…

Դրա համար էլ վրաց ժողովուրդը երբեք չէր հավատում այն քարոզիչ-սադրիչներին, որոնք ուզում էին իրեն հրել թուրքերի` իր հայրենիքի զավթիչների, գիրկը:

Թուրքերն էլ օգտվելով վրաց հետադիմական-ազգայնամոլ, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատների մատուցած ծառայություններից, հենց առաջինը հարվածում էին վրաց ժողովրրդին (այդ մասին դեռ կխոսվի):

1918-ի փետրվարի 4-ի գիշերր Ախալցխայի զինվորական խորհրդին հայտնում են բոթ, որ Ածղուրից դեպի Բորժոմի տանող ճանապարհի վրա սպանված է իրենց խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ սպա Ձիձիդորին: Պորուչիկ Գեդիայի հետ Բորժոմի գնալիս Ածղուրի թուրքական շտաբը նրանց խուզարկում և վերցնում է զենքերը: Ածղուրից 4 վերստ հեռու Բորժոմի ճանապարհի վրա անհայտ անձիք հարձակվում են վրացի սպաների վրա և Ձիձիգորուն սպանում: Գեդիային հաջողվում է փախչել Բորժոմի:

Վրացական զորամասի զինվորներր զայրացած, փետրվարի 5-ի առավոտյան ձերբակալում են քաղաքում ապրող և գյուղերից եկած բոլոր թուրքերին և բանտ նետում: Խուզարկելով թուրքերի տները` այնտեղ գտնված զենքը առգրավում են:

Կոմիսար Մակլակելիձեն մեծ դժվարությամբ փորձում էր հանգստացնել վրաց զինվորականների գրգռված կրքերը, երբ նույն օրվա երեկոյան լուր է ստացվում, որ թուրքերը շրջապատել են Անդրեածմինդա վրացական գյուղը: Կասկած չէր հարուցում, որ դա Ախալցխայում վրացիների կողմից թուրքերին ձերբակալելու պատասխանն էր:

Վրացական զինվորների մի ջոկատ անմիջապես ուղևորվեց դեպքի վայրը: Անդրեածմինդա գյուղի մոտ դիրքավորված թուրքերը կրակ բացեցին վրացի զինվորների վրա, որի հետևանքով նրանցից մեկը վիրավորվեց: Վրաց զինվորների գրոհին չգիմանալով` թուրքերր դիմեցին փախուստի: Երբ վրացի զինվորներր մտան ազատագրված գյուղը, գյուղացիները ցնծությամբ և ուրախության արցունքները աչքներին դիմավորեցին նրանց և պատմում էին այն սարսափելի ժա-