Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաֆիս-էֆենդին 1918-ի փետրվարի 7-ին իր մոտ գնացած Դամալացի պատգամավորների խմբին, որոնք պահանջում են բացատրել, թե ինչու են թուրքերը կտրում հեռախոսալարերը և նրանց կուտակումն ի՞նչ է նշանակում. «Հայերն այլևս չափն անցկացրել են, բավական չէր, որ վրացիներին սրեցին մեր դեմ, հիմա էլ նրանց մի սպանված օֆիցերի պատճառով բանտարկել են մեր բեգերին: Մենք տեղեկություն ենք սպասում. եթե բանտարկվածներին չարձակեցին, կամ մի որևէ վնաս հասցրին, նրանց վրեժը պետք է առնենք շրջանիս քրիստոնյաներից: Իսկ դուք, եթե ուզում եք անվնաս մնալ, խզեցեք ձեր կապերը Ախալցխայի հետ, համոզեցեք Ախալքալաքի և շրջանի գյուղերի բնակիչներին ոչ մի կենսամթերք չուղարկել նրանց, որպեսզի Ախալցխան սովից ստիպված` ընդունե մեր պահանջները»[1]

ԹՈԻՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈԻՄԸ

1918-ի փետրվարի 13-ին թուրքերը գրավեցին Երզնկան, այնուհետև Մամախաթունը (Դերջան) և փետրվարի վերջերին հասան Էրզրումի մատույցները: Թուրքիան, որպեսգի արդարացներ իր կողմից Երզնկայի պայմանագրի խախտումը, ոտքի էր հանել քրդերին և միաժամանակ դիմում էր նենգամիտ խաղերի: Թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան Թիֆլիս գեներալ Լեբեդինսկուն հղած վերջնագրում հաղորդում էր հետևյալը, որ թուրքական մարզերում մահմեդական բնակչության կյանքի ապահովության համար նա առաջ է շարժվելու մինչև որ շփման մեջ մտնի ռուսական զորքերի հետ: Հայկական ազգային զորքերը նա զորք չի համարում: Հայկական զորամասերը թուրքերը պետական զորամասեր չէին համարում[2]:

Վեհիբ փաշան լավ տեղյակ էր հայերի թիկունքի և ռազմաճակատի դրությանը: Նա ըստ ամենահավաստի տեղեկությունների, որոնք քաղում էր Անդրկովկասում վխտացող

  1. «Շարժում» 1918 թ․, №13։
  2. Հ. Հարությունյան «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ., և ինքնապաշտպանական կռիվները», ԳԱ հրատ., Եր., 1984 թ., էջ 126 «Շարժում», 1918, № 15։