ամսի 26-ի փոխարեն անցկացնել 28-ին, երբ Ռուխաձեն հիշեցրեց, որ քաղաքում 26-ին և 27-ին լինելու են մեծ հանդիսություն՝ նվիրված ռուսական մեծ հեղափոխության տարելիցին…
Վերջում ժողովը որոշեց Ազգամիջյան խորհրդում քննարկված հարցը դնել նաև գավառի թուրքերի առաջիկա համագումարի օրակարգում[1]:
Փետրվարի 28-ին Աբասթումանում բացվեց գավառի թուրքերի համագումարը, որին ներկա էին պատվիրակություններ գավառի բոլոր թուրքական գյուղերից։ Համագումարին մասնակցելու մեկնեց նաև քաղաքի պատվիրակությունը՝ բաղկացած ազգային խորհուրդների, կուսակցությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից։
Մուսուլմանական այս համաժողովի հետ մեծ հույսեր էր կապել գավառի ազգաբնակչությունը:
Գավառի վիճակի կայունացման նշանակությունը, իհարկե, չէր սահմանափակվում միայն գավառի շրջանակներում, այն կարևոր էր ամբողջ Անդրկովկասի համար, ինչպես նաև Երևանի նահանգում ստեղծված լարվածության թուլացումը (1918-ի փետրվարյան դեպքերը Երևանում խաղաղվեցին միայն ռազմական դրություն մտցնելու միջոցով)։ Երևանի իրադարձությունները (հայ-թուրքական ազգամիջյան ընդհարումները) առաջացել էին նույնպես Թուրքիայից եկած էմիսարների և տեղական պանթուրքիստների հրահրման հետևանքով։
Պարզ է, թուրքական էմիսարները հայերի և վրացիների թիկունքում այդ լարված իրավիճակներն ստեղծում էին հայ-վրացական զորքերի դիմադրողական ուժը թուլացնելու նպատակով։ Եվ նրանք տեղի թուրքերի աջակցությամբ ռազմաճակատում հասնում էին մեծ հաջողությունների։ Անդրկովկասյան սեյմում այդ հարցը քննարկելիս թուրքերն աշխատում էին մեղքը գցել հայերի վրա։
Անդրկովկասի քրիստոնյաները մեծ հույսեր էին կապում Տրապիզոնի բանակցությունների հետ, որին մասնակցելու համար փետրվարի 23-ին տեղ հասավ Անդրկովկասյան սեյմի պատվիրակությունը։ Տրապիզոնի բանակցությունները թուրքերն
- ↑ «Շարժում», 1918 թ., № 15: