Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք երբեք չէին մտածում, որ իրենց նվիրաբերածները կարող է չծառայել նպատակին, որովհետև շարժման առաջնորդը՝ Զորի Զորյանը, լինելով ազնիվ ու ժուժկալ անձնավորություն, բոլորին վստահություն էր ներշնչում։ Թույլ չէր տալիս որևէ մեկին ձեռքը խոթելու ինքնապաշտպանության «գրպանը»…

Անչափ հուզիչ է «Շարժում» թերթի 23-ում զետեղված փոքրիկ մի նամակ, որը նվիրատվության մասին ազդարարելուց բացի, նորից ցույց է տալիս այն մեծ սերն ու նվիրվածությունը Զորի Զորյանի նկատմամբ, որ տածում էր ոչ միայն ամբողջ քաղաքի բնակչությունը, այլև՝ գավառի (անկախ ազգային պատկանելությունից).

«Հարգելի ընկեր «Շարժումի» խմբագիր, Մեր քաղաքի գործունյա և քաջ պահապան քաղաքագլուխ Զ. Զորյանի անվան նվիրում եմ 100 ռուբլի հօգուտ Ածղուրում ընկած նահատակ մարտիկների չքավոր ընտանիքներին։

Ոմն Ախալցխացի»։

Նվիրատուն, ինչպես տեսնում ենք, իր անունն անգամ ավելորդ է համարել գրելը։ Նրա համար կարևորը նվիրատվության բարի նպատակն է։ Նա, ինչպես և նրա նման շատ-շատերը այդ հերոսական պայքարի օրերին մոռացել էին անգամ իրենց «եսը», անձնական շահերն ու ձգտումները, և մեծն Զորիի օրինակով պայքարում էին հանուն ժողովրդի փրկության ու ազատության՝ չխնայելով իրենց ինչքն ու կյանքը։

Հայոց ազգային խորհուրդն այս և այլ նվիրատվություններից և այլ միջոցներից ստացված գումարներից նպաստներ էր նշանակում զոհված քաջորդիների ընտանիքներին։

Ազգային խորհրդի որոշմամբ 2100 ռուբլի հատկացվեց Ածղուրի դեպքերի ժամանակ զոհված չորս կառապանների ընտանիքներին, իսկ նույն կռվում ընկած Հ. Մելիքյանի ընտանիքին վճռեցին տալ ամսական 50 ռուբլի նպաստ[1]:

Շրջափակման այդ դաժան պայմաններում անգամ կանոնավոր գործում էին դպրոցները: Միայն Ածղուրի դեպքերից հետո դպրոցներում պարապմունքներն ընդհատվեցին երկու

  1. «Շարժում», 1918 թ., № 26։