Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քանի գյուղեր շրջապատված են թուրքերի կողմից, և նրանց միջև տեղի են ունենում կատաղի մարտեր։

Զինվորական շտաբը քաղաքը հայտարարեց պաշարողական դրության մեջ։

Տեղի էին ունենում ռազմական գործողություններ մի՛ կողմից հայկական և վրացական զորամասերի, հայ և վրացի զինված գյուղացիների և մյուս կողմից՝ թուրքերի մեծաքանակ ռազմական ուժերի միջև։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում շուրջ 30 վերստ տարածության վրա։

Այս անգամ հայերն ու վրացիները լավ նախապատրաստված լինելով՝ սույն և նման այլ միջադեպերի, քան դեկտեմբերյան օրերին, արժանի հակահարված հասցրեցին թշնամուն, և թույլ չտվեցին նրան մոտենալու քաղաքին։ Թուրքերը չկարողացան գրավել ոչ մի հայկական և վրացական գյուղ։ Նույնիսկ «սահմանամերձ» գյուղերը, որոնց մոտով էր անցնում ռազմաճակատի գիծը, մնացին աներեր, և ոչ ոք այդ գյուղերի բնակիչներից՝ չփորձեց թողնել իր գյուղը և հեռանալ քաղաք կամ որևէ ապահով գյուղ։

Երեք օր տևած կռիվների ժամանակ երկուստեք եղան սպանվածներ և վիրավորներ[1]։

Այդ օրերին Գորիից, Միխայլովոյից և Բորժոմից դեպի Ածղուր շարժվեցին կարմիր գվարդիաները գեներալ Արջևանիձեի գլխավորությամբ…

Ախալցխայի «Շարժում» թերթի խմբագիր Ավագյանը տագնապ հարուցող հեռագիր է հղում մարտի 7-ին Անդրկովկասյան կոմիսարիատին. «Երկրորդ օրն է տեղի են ունենում կռիվները։ Հայ և վրացական գյուղերը շրջապատված են թուրքերով։ Հրացանաձգությունը կատարվում է երկու կողմից։ Հայկական զորամասի գերի ընկած զինվորները տակավին չեն արձակված Ածղուր գյուղից»[2]։

Իսկ այդ կապակցությամբ նույն օրը Անդրկովկասյան կոմիասիրատը հետևյալ հեռագիրն է ստանում Ածղուրից՝

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № № 17, 18։ Ե. Սիմոնյան, նշվ. աշխ. «Արև» (Բաքու), 1918 թ., № № 55, 59։ «Մշակ», 1918 թ., № 9։ «Հորիզոն», 1918 թ., № № 50, 51։
  2. «Մշակ», 1918 թ., 9/3 (մարտ)։