Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիմոնյանը[1], ավստրիացի ռազմագերի էր, պատճառաբանելով մեքենայի անսարքությունը՝ վերադարձավ Բորժոմի (ըստ երևույթին նա զգացել էր վտանգը):

Մարտի 6-ի առավոտյան ժամը մոտ 6-ին կառքերի քարավանը հասավ Ածղուր։ Ճանապարհը փակված էր գերանով և տախտակ բարձած սայլով։ Հայ զինվորները անմիջապես բերվեցին մարտական պատրաստության և ձեռնարկեցին ճանապարհի բացումը։

Թուրքերը, որոնք դարանակալել էին, սկսեցին հրացանային համազարկը։ Հայ քաջորդիների մի մասը կռվի բռնվեց դարանակալ նենգ թշնամու հետ, իսկ մյուսները՝ արհամարհելով մահը, բաց արին ճանապարհը և հնարավորություն տվին կառքերի ու ավտոմեքենայի շարժվելուն։ Շրջապատումը ճեղքված էր և հանձնարարությունը կատարված։ Մեկ ժամ հետո 5 կառք և 1 ավտոմեքենա՝ բեռնված զենքով և զինամթերքով, Ախալցխայում էին…

Դժբախտաբար, հանկարծակիի եկած հայերը մեծ կորուստներ տվին՝ 9 սպանված, 7 վիրավոր, 10 գերի (այդ թվում նաև փոխգնդապետ Չաուսովը)։ Ձիերի սպանվելու պատճառով՝ 4 կառք մի քանի հազար փամփուշտներով ընկավ թշնամու ձեռքը որպես ռազմավար…

Առավոտյան ժամը 7-ին Ախալցխայի բնակչությունն արդեն տեղյակ էր թուրքերի կատարած բարբարոսության մասին։ Քաղաքի ինքնապաշտպանության գվարդիան զենքի տակ էր… Ախալցխայում գտնվող մոտ 200 թուրք գյուղացիների ու պաշտոնյաների կյանքն անվտանգ դարձնելու նպատակով՝ քաղաքի վարչությունը Զ. Զորյանի գլխավորությամբ կարգադրեց նրանց առանձնացնել ապահով շենքի մեջ։ Բնական էր զոհերի հարազատների, և ընդհանրապես հայերի կողմից, վրեժխնդրության հնարավորությունը։ ժամը 10-ին Զ. Զորյանը հեռագրելով Ածղուր՝ Ալի-բեգ Շարաբչիևին, պահանջեց անմիջապես բժշկական օգնություն ցույց տալ վիրավորներին և նրանց հետ միասին Ախալցխա ուղարկել նաև գերիներին ու սպանվածների դիակները, ինչպես նաև ռազմավարը։ Քաղաքում ժամը 11-ին լուր ստացվեց, որ հայ-վրացական

  1. Տե՛ս Ե. Սիմոնյան, նշվ. աշխ., էջ 188: