Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերքեր[1]: Ինչպես երևում է, հսկան մաքառել էր մինչև արյան վերջին կաթիլը։

Հենց այդ օրը ժամ 1400-ին կատարվեց հերոս նահատակների հուղարկավորությունը։ Քաջերին մայր հողին հանձնելու էին եկել քաղաքային վարչության կազմը՝ Զ. Զորյանի գլխավորությամբ, գեներալ Արջևանիձեն՝ իր շտաբով, հայոց, վրաց, ռուսաց ազգային խորհուրդները, ինքնապաշտպանության և Կարմիր գվարդիաները և այլ զորամասեր։ Այնտեղ էր քաղաքի համարյա ամբողջ ազգաբնակչությունը։ 9 հերոսների դագաղները դուրս բերվեցին հիվանդանոցից և դպրոցական փողային նվագախմբի ուղեկցությամբ ընկերների հաղթ բազուկների վրա, մարդկային հոծ բազմության երկու շարքերի միջով տարան եկեղեցի։ Դամբանական կարդաց Մ. Զառաֆյանը և սգո թափորը շարժվեց դեպի գերեզմանատուն։ Գերեզմանատանը դամբանական կարդացին՝ Մ. Ազնավուրյանը և քաղաքի հրեական համայնքի ռաբբին՝ Բաազովը (վերջինս խոսեց վրացերեն, որովհետև Ախալցխայի հրեաները վրացախոս են, լավ գիտեն նաև հայերենի տեղի բարբառը։

Չնայած վերջին տասնամյակներում հրեական համայնքի զգալի մասը հայրենիք՝ Իսրայել, վերադարձավ, սակայն այժմ էլ հրեաները Ախալցխայում բավականին մեծաքանակ են)։

Նահատակները կողք-կողքի հանձնվեցին մայր հողին։ Որոտաց ընկերների համազարկը[2]:

Զոհված քաջերի մեջ աչքի էր ընկնում առանձնապես տակավին 23 տարեկան Աղասի Կորկոտյանը, որը 1915-ին թողնելով քաղաքային դպրոցի վերջին դասարանը, բազմաթիվ համաքաղաքացի պատանիների հետ մեկնել էր ռուս-թուրքական ռազմաճակատ որպես կամավոր։

Երբ նրան ասել էին, թե ինչու շտապեց, գոնե սպասեր երկու ամիս՝ ավարտական վկայական ստանալու, նա պատասխանել էր, հիմա հոգիս ձգտում է դեպի հայկական լեռները, դեպի հայկական գնդերը, որտեղ մեր ազգի լինել-չլինելու

  1. Տե՛ս «Շարժում», 1918թ., № 17։
  2. Տե՛ս Ե. Սիմոնյան, նշվ. աշխ., էջ 19։