հարցն է կերտվում, կուզեմ իմ արյունն էլ խառնել ընկերներիս արյան հետ։
Նա ընդգրկվել էր Քեռու կամավորական գնդի (դրուժինայի) մեջ, որտեղ էին նաև իր համաքաղաքացի խիզախ հայդուկներ՝ վաշտի հրամանատար Ուսուլ-Խեչոն, Աշիգը, Հաճի Լևոնը, Մկրտիչը և այլք։
Աղասին մասնակցելով մի քանի կռիվների՝ ստացել էր ծանր վերքեր և, իր արտահայտությամբ, մարմինը դարձել էր քավկիր…[1]։
Ածղուրի սպանդի ժամանակ վիրավորվածներից մի քանիսն այնպիսի ծանր վերքեր էին ստացել, որոնց Ախալցխայում պահել և բուժել հնարավոր չէր, հարկավոր էր բարդ վիրահատություններ, որի համար մարտի 18-ին Սիմոն Թարվիզյանին և մյուս ծանր վիրավորներին տեղափոխեցին Թիֆլիս։
Տագնապը Ախալցխայում և գավառի հայ-վրացական գյուղերում դեռևս չէր անցել։
Զորահավաքի ժամանակ Ախալցխայում կազմավորված հայկական վաշտը, որը պետք է մեկներ ռազմաճակատ, ստիպված մնաց տեղում, որովհետև գավառում կենաց և մահու այդ օրերին ոչ ոք չէր ուզում թողնել իր ընտանիքը։ Թուրքական իշխանություններն էմիսարների միջոցով հասել էին իրենց նպատակին՝ ոտքի հանելով՝ Գանձակի, Երևանի, Ախալցխայի և ընդհանրապես ամբողջ Անդրկովկասի թուրքերին՝ հայ-վրացական զորքերի թիկունքում, նրանց ընտանիքների դեմ…
Այդ օրերին Ախալցխայում և գավառում գտնվեցին նաև մարդիկ, որոնք առաջարկեցին գաղթել։ Սակայն գավառի Հայոց ազգային խորհուրդը, որը գլխավորում էր խելացի, շրջահայաց ու խիզախ հայրենասեր Զ. Զորյանը, որոշեց այդ ինքնասպան քայլն արգելել, բացատրելով միաժամանակ, որ լուրջ վտանգ չկա։ Ձեռք առնվեցին գաղթողներին արգելելու միջոցներ։ Ազգային խորհրդի կարգադրությամբ Ախալցխայից դուրս գնալ կարող էին միայն 50 տարեկանից բարձր տարիք ունեցողները, որոնք զենք կրելու անընդունակ էին, կանայք, երեխաները, հիվանդները և առևտրական կարևոր գործ
- ↑ Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 17։