Արդահանի հելլենական (հունական) գումարտակն ու հայկական վաշտը ամիսներ շարունակ առանց ռազմամթերքի էին մնացել, ալն դեպքում, երբ թուրքական (Անդրկովկասի) զորամասերը Թիֆլիսում ամեն օր զենք և ռազմամթերք էին ստանում… նա դժգոհում է ինչպես Սեյմից, այնպես էլ գեներալ Արջևանիձեից, որոնց անաարբերության հետևանքով առանց ռազմամթերքի մնացած արդահանցիներր ենթարկվեցին սպանդի:
Սեյմի մուսավաթական ֆրակցիայի ներկայացուցիչ Ալի Ավսար Նաջաֆովին այլևս ոչինչ չէր մնում անել, քան հանդես գալ դեմագոգիկ հայտարարությամբ, թե իբր Անդրկովկասի թուրք աշխատավորությունը օսմանյան կողմնորոշում չունի, որ այդ կողմնորոշումը հակահեղափոխականների կողմնորոշումն է, իսկ աշխատավորության կողմնորոշումը անդրրկովկասյան կողմնորոշում է…
Ախալցխայի քաղաքային դումայի այս արտակարգ ժողովում քննելով «տվյալ պահի» հարցը և Ախալցխայի դրությունը, միաձայն ընդունվեց հետևյալ եզրակացությունը.
«Բոլոր զինվորական և ոչ զինվորական քաղաքացիները, որոնք ընդունակ են զենք կրելու, կամ կարող են օգտակար լինել ազատությանը, հեղափոխությանը և ժողովրդի ֆիզիկական գոյությունը պաշտպանելու գործին, պարտավոր են հպատակվել զինվորական հրամանատարական կազմին և անտրտունջ կատարել նրա բոլոր կարգադրությունները:
Բոլոր դասալիքները և իրենց պարտականություններից խուսափողները կենթարկվեն հեղափոխական դատի, որը նրանց նկատմամբ կարող է արձակել մինչևիսկ մահվան դատավճիռ»[1]
ԱԲԱՍԹՈԻՄԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
Սեյմի պատվիրակության ներկայությունը գավառում իր բարերար ազդեցությունն ունեցավ Աբասթումանի հայերին (ինչպես նաև մյուս քրիստոնյաներին ու հիվանդներին) ծանր գերությունից ազատելու համար Ախալցխայում գերեվարված թուրքերի հետ փոխանակման գործում:
- ↑ Տե'ս «Շարժում», 1918 թ., N21