Այդ նպատակով մարտի 25-ին Սեյմի անդամներ` Արամ Նալչաջյանն ու Ալի Ավսար Նաջաֆովը Ախալցխայից ուղևորվեցին Աբասթուման: Ի դեպ, ճանապարհին թուրքական Վարխան գյուղի մոտ, որտեղ հարյուրավոր զինված թուրքեր էին հավաքված, բռնեցին նրանց և տարան Ադիգեն, փաշայի մոտ, որը Օսմանյան Թուրքիայի բանակի զինվորական համազգեստով էր, կասկած չէր կարող հարուցել նրա Թուրքիայի էմիսար լինելը… Սեյմի պատվիրակներին ազատեցին Մուսակիևն ու Էրիստովը և տարան Աբասթուման, որտեղ նրանց միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքը եղավ Աբասթումանի թուրքերի համաձայնությունը` գերիների փոխանակության մասին…Տե՛ս «Շարժում», 1918 թ., N23
Գերիների փոխանակությունը, ըստ «Շարժում» թերթի[1], տեղի ունեցավ մարտի 30-ին Փարախա գյուղի մոտ, որը գտնվում է Աբասթումանի ճանապարհի կողքին: (Իսկ Ե. Սիմոնյանն իր հուշերում գրում է, որ այն տեղի է ունեցել Կոնջղա գյուղի մոտ, Աբասթումանի խճուղու վրա)[2]:
Թուրք գերիներին կառքերով և ֆուրգոններով տարան նշված վայրը:
Ըստ Ե. Սիմոնյանի, հայ պատվիրակությունը, որին գլխավորում էր Զ. Զորյանը, ուղեկցում էր հայկական գումարտակը, թաղային խմբերի և գյուղերի լավագույն, ընտիր ու լավ զինված ռազմիկներն ու հեծելազորը՝ սպիտակ դրոշով: Ներկայանում է նաև թուրքական պատվիրակությունը՝ նույնպես սպիտակ դրոշով և հայ գերիներով[3]: «Գերիների» փոխանակության արարողությունը կատարելուց հետո, Աբասթումանի հայերին և, վրացիներին, ապաքինված կամ ապաքինվող հիվանդներին կառքերով ու ֆուրգուններով տեղափոխում են Ախալցխա, որոնց քաղաքի մոտ դիմավորելու էին եկել հսկայական բազմությամբ քաղաքացիներ:
Գերիների այս փոխանակությունից հետո հաջորդ օրը՝ մարտի 31-ին, Սեյմի պատվիրակությունը գեներալ Արջևանիձեի ուղեկցությամբ մեկնեց Ուրավելի ենթաշրջան, որտեղ