եք, դրա համար ձեզ չենք ոչնչացնի, որովհետև հետագայում մենք միասին ենք ապրելու։ Դուք հեռու մնացեք մյուս քրիստոնյաներից…[1]
Սերվեր-բեգը բազմիցս նրանցից պահանջել էր սպառնալիքներով (երբ խորամանկությամբ չէր հասել հաջողության) զենքերը վայր դնել, սակայն ուդեցիները մերժել էին[2]։
Ծղալթբիլայի հասարակության հայկական և վրացական (Վալե) գյուղերի զինված ուժերը Հայկ Ավագյանի հրամանատարությամբ (Ավագյանը Ծղալթբիլա հայկական գյուղի զինված ուժերի հրամանատարն էր) հարձակվելով վրացական Ուդե և Արալ գյուղերը պաշարող թուրքերի վրա, Վալեի բարձունքներին դրված հրետանային մարտկոցի օգնությամբ, վրաց զինվորների հետ համագործակցելով ջախջախեցին նրանց և ազատագրեցին Ուդե և Արալ գյուղերը…
Ծուղրութը ինքնապաշտպանության տարածքի ծայրամասային գյուղերից էր և հանդիսանում էր թուրքերի հաճախակի հարձակումների օբյեկտը։ Ծուղրութցիները միշտ էլ պատվով էին դուրս գալիս փորձություններից՝ արժանի հակահարված տալով թշնամիներին։ Հաջողությունները այնպիսի ինքնավստահություն էին ներշնչել ծուղրութցիներին, որ նրանց խիզախ հետախույզների զգոնությունը որոշ չափով թուլացել էր։ Որի հետևանքով էլ ապրիլի 28-ին (ն-տ մայիսի 11-ին) թուրքերը քշեցին գյուղի նախիրը, իսկ նախրապանը, չնայած գլխից վիրավորվել էր, կարողացավ իր 12 տարեկան որդու հետ նախրի մեծ մասը քշել գյուղ և օգնության կանչել համագյուղացիներին։ Օգնության հասած համագյուղացիները, հանդիպելով 50 զինված ու դիրքավորված թուրքերի, կռվի բռնվեցին նրանց հետ, և մինչև ուշ երեկո հակառակ կողմերը երկուստեք կրակեցին միմյանց վրա։