Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև թուրք հրոսակները շարժվելով քաղաքի ուղղությամբ, փորձեցին Ծուղրութից մեկ վերստ դեպի քաղաքի կողմը դիրքեր փորել (ավելի առաջ շարժվել նրանք սիրտ չարին, որովհետև հանդիպելու էին արդեն քաղաքի հզոր ուժին), սակայն մեր հրետանին քաղաքից ռմբակոծելով՝ թույլ չտվեց դիրքեր փորել…[1]

ՄՈԻՍԽԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

Վրացական գյուղերը հիմնականում գավառով մեկ ցրված էին և շրջապատված՝ տասնյակ թուրքական գյուղերով, որի հետևանքով նրանց համար անչափ դժվար էր պաշտպանվելը:

Մեզ արդեն հայտնի է գավառի արևելյան մասի վրացական 10 գյուղերի ճակատագիրը, որոնց բախտին արժանացան նաև Ուրավելի մոտ գտնվող Զուրզել և Ճաճարակ վրացական գյուղերը։

Այս շրջանում էր գտնվում նաև վրացական Մուսխ գյուղը, որը բազմահազար թուրքերի շրջապատման օղակում դիմադրում էր հերոսաբար և հետ մղում թշնամիների բազում գրոհներ։

Երկարատև պաշարումը և թշնամիների օրավուր հզորացումը աստիճանաբար հանգեցնում էին մուսխեցիների թուլացմանը։ Սպառվում էր ռազմամթերքը, անսպառ չէր նաև սննդամթերքը։

Բնականաբար նրանք ևս կարժանանային զուրզելցիների և ճաճարակցիների ճակատագրին (կթալանվեին, կգերվեին, կկոտորվեին և այլն), եթե դրսից նրանց օգնության ձեռք չմեկնեին։ Դրսից միայն Ախալցխան կարող էր օգնել։ Ուրիշ ուժ չկար…

Ահա, մուսխեցիներին օգնելու նպատակով՝ մայիսի 2(15)-ին գեներալ Մաղաշվիլու հրամանատարությամբ դեպի Ուրավելի ենթաշրջան, որտեղ գտնվում էր Մուսխը, շարժվեցին՝ վրացական գումարտակը և քաղաքային

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 29։ Նաև Ե. Սիմոնյան, նշվ. աշխ., էջ 42։ նաև Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։