Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թևավոր ձին էր։ Երկար սպասեցին նրան, և ահա վերջապես նա ուզեց իր ծարավը հագեցնել Պիրենայի աղբյուրից։

Օդեղեն հյուրն սկսեց իջնել ավելի ցածր և ցածր։ Թռչելիս ավելի մեծ շրջաններ և պտույտներ էր անում, ինչպես աղավնին է անում թռչելու պատրաստվելիս։ Որքան ցածրանում էր, այնքան փոքրացնում էր իր շրջանները, մինչև վերջապես շփվեց գետնին՝ փափուկ բմբլի պես։ Նա իր չորս ոտները դրավ ավազի վրա այնքան մեղմ և անզգալի կերպով, որ ոչ մի խոտ չխշխշաց։ Հրաշալի թևավոր ձին մեկնեց իր վեհապանծ գլուխը և սկսեց խմել։ Նա մեծ զմայլմունքով էր ներս ծծում բերանով պայծառ հեղուկը, ուրախ փռնչում ու զինքը[1] թափահարում, խմում է, խմում, մեկ էլ հանկարծ՝ կանգ առնում։ Ո՛չ գետնի վրա, ո՛չ ամպերում և ո՛չ մի ուրիշ տեղ Պեգասը չէր սիրում այնպես հագեցնել իր ծարավը, ինչպես Պիրենայի աղբյուրից։ Կուշտ խմելուց հետո թևավոր ձին հոտավետ առվույտներից մի քանի ծաղիկ գջլեց, բայց միայն գջլեց ու ծամծմեց և ոչ թե արածեց կամ կերավ, նրա արածելիքը Հելիկոն սարի բուն գագաթի վրա եղած անուշահոտ խոտերն էին։

Վերջապես, երբ որ աղբյուրի պարզ ջրիցն այնքան խմեց, որ կշտացավ, մի քիչ խաղ արավ առվույտի ծաղիկների հետ, այնուհետև խայտալ սկսեց կշտացած երեխայի նման։ Սկսեց վազվզել ետ ու առաջ, տրտինգ տալ, կամացուկ վրնջալ։ Մեկ այս կողմն էր չափ

  1. Զինքը - ինքը, ինքն իրեն