Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՀԱԶԱՐԱՆ ԲՈՒԼԲՈՒԼ


(Արաբական հեքիաթ)

Իմ ականջս է հասել, ո՛վ բարեբանյալ և բարեկրթյալ թագավոր (պատմում է Շահրազադա թագուհին իր ամուսին Շահրիար թագավորին), որ հին ժամանակներում, վաղուց անցած օրերում Պարսկաստանումը կենում էր մի թագավոր՝ անունը Խոսրով-շահ, որին Մեծ պարգևատուն պարգևել էր հզորություն, ջահելություն ու գեղեցկություն և որի սրտումը դրել էր արդարասիրության այնպիսի զորեղ զգացումն, որ նրա թագավորության ժամանակ ուլն ու վագրը միմյանց հետ հաշտ էին ապրում և կողք կողքի էին խմում միևնույն վտակից։

Եվ այդ թագավորը, որ սիրում էր անձամբ տեսնել ամենը, ինչ որ կատարվում էր իրա մայրաքաղաքում, սովորություն ուներ քաղաքում զբոսնելու գիշերները՝ օտարերկրացի վաճառականի հագուստով, իր վեզիրի կամ իր պալատականներից որևիցե մեկի հետ։

Եվ ահա, մեկ անգամ գիշեր ժամանակ քաղաքի այն թաղում, ուր աղքատներն էին

175