Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սի դողդողացող ու քնքուշ ձայնով, ինչպես բարակ վտակի խոխոջալն է լինում, և ասաց.

— Ո՛վ քույրեր։— Էլ ոչինչ չկարողացավ ասել։

Քույրերը, ծիծաղելով նրա ամոթխածության վրա, թափեցին նրա վրա զանազան հարցումներ ու կատակներ և վերջապես հարկադրեցին նրան՝ ասելու իր ցանկությունը։ Նա էլ, առանց աչքերը բարձրացնելու, ասաց.

— Ո՛վ իմ քույրեր, ես կցանկանայի մեր տեր սուլթանի կինը լինել։ Ես կտայի նրան մի օրհնաբանյալ սերունդ։ Մեր ամուսնությունից ծնված արու զավակները իրանց հորն արժանի որդիք կլինեին։ Իսկ աղջիկս, որ կուզեի ունենալ, նման կլիներ երկնքի ժպտին.

12. Ղ.Աղայան