Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԲԱՌԱՐԱՆ
| Ա
|
| Ականջաբռնուկ |
ուրախ լուրի ավետում
|
| Աղլուխ |
թաշկինակ, գլխաշոր
|
| Այեր |
օդ
|
| Այնումը չգցել |
ուշադրություն չդարձնել, անտարբեր լինել
|
| Այսմավուր |
Հայսմավուրք՝ եկեղեցական գիրք, որի մեջ տոնացուցային հաջորդականությամբ զետեղված են քրիստոնեական սրբերի և նահատակ-վկաների վարքերն ու վկայաբանությունները
|
| Անդրի |
կիսանդրի՝ արձան, քանդակ
|
| Աշկարա |
ակնհայտ, բացահայտ
|
| Արխաջուր |
առվի ջուր
|
| Բ
|
| Բադիա |
պղնձե կամ արծաթե խորունկ ջրաման
|
| Բահր ու բաժինք |
հարկ ու բաժինք, օժիտ
|
| Բարակ |
որսաշուն
|
| Բելիար |
դժոխքի տիրակալի, չար ոգիների գլխավորի անունը
|
| Բղուղ |
պանրի, թթվի, յուղի երկար կճուճ
|
| Բյուրաղի |
հազարավոր լարեր ունեցող
|
| Բոլորեքյան |
բոլորը, ամենքը, բոլորը միասին
|
| Բորինջան |
սմբուկ, բադրիջան
|
| Բութա |
հույս, ապավեն
|
| Գ
|
| Գաթաջի |
գաթա թխող
|
| Գավիթ |
նախասրահ
|
| Գավին |
հին լարային երաժշտական գործիք
|
| Գջլել |
պոկել, խլել, կորզել
|
| Դ
|
| Դադրած |
հոգնած, բեզարած
|
| Դան |
հացահատիկ
|
| Դերվիշ |
մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
|
| Դիպակ |
մետաքսյա ոսկեթել և արծաթաթել կտոր և դրանից կարված զգեստ
|
|
| Ե
|
| Երկիր գործել |
զբաղվել երկրագործությամբ, հողի մշակմամբ
|
| Զ
|
| Զաղա |
քարանձավ
|
| Զարբաբ |
դիպակ
|
| Զինահարվել |
սարսռալ, փշաքաղվել
|
| Զինքը |
ինքը, ինքն իրեն
|
| Զոլ |
շերտ
|
| Զուքս |
զարդարանք, արդուզարդ
|
| Է
|
| Էլլադա |
Հելլադա, Հունաստանի անտիկ անվանումը
|
| Էնդուր |
դրա համար, այդ պատճառով
|
| Էրե |
երե, եղնիկ, այծյամ
|
| Ը
|
| Ընչացք |
բեղ
|
| Թ
|
| Թաթաշոր |
մանկան ձեռքերը բարուրող շորը
|
| Թանթուլ |
կենդանիների առջևի ոտքերի թաթը
|
| Թավազա անել |
մատուցել, հրամցնել
|
| Թարեք |
պատին ամրացրած հորիզոնական տախտակ վրան զանազան իրեր դնելու համար, դարակ
|
| Թոփուզ |
գուրզ, մահակ
|
| Թուլուղ |
տիկ, թուլուղչի՝ ջրկիր
|
| Ժ
|
| Ժահահոտություն |
գարշահոտություն
|
| Ժնգռնել |
երեսը թթվացնել, բերանը ծռել, ծամածռվել
|
| Ի
|
| Ինքզինքը |
ինքն իրեն
|
|
244
