Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
| Լ
|
| Լախռահաչի տալ |
շատախոսել
|
| Լեգեոն |
զորախումբ, հեքիաթում՝ չար ոգիների խումբ
|
| Լոք-լոք անել |
լայն քայլերով գնալ
|
| Խ
|
| Խաշու |
ջրալի կերակուր լոբով, մսով, ձավարով և այլն
|
| Խառանչել |
զռալ
|
| Խափշիկ |
1. հաբեշ, եթովպացի. 2. նեգր, սևամորթ
|
| Խուրջին |
ուսին կամ գրաստի վրա դնելու, բրդից գործված երկաչքանի տոպրակ
|
| Ծ
|
| Ծննդկան |
նորածին երեխայի մայր
|
| Կ
|
| Կակուղ |
փափուկ
|
| Կանաչ-Կարմիր |
1. ծիածան. 2. հարսանիքի ժամանակ փեսայի և հարսի ուսից կրծքի վրայով կապվող կանաչ և կարմիր գույներով ժապավեն, նարոտ
|
| Կանգուն |
երկարության չափի միավոր (մոտավորապես կես մետր)
|
| Կլտիպուզ |
գլուխկոնծի
|
| Կյուրակե |
կիրակի
|
| Կռան |
դարբնի միջին մեծության մուրճ
|
| Կռատուն |
կուռքերի տուն, հեթանոսական տաճար, սրբարան
|
| Կռեչան |
կարթաձող
|
| Հ
|
| Հազարապետ |
երկրի տնտեսական գործերի կառավարիչ
|
| Հախռել |
խժռել, լափել
|
| Հածել |
ման գալ, շրջել, դեգերել, թափառել
|
| Համքար |
արհեստակից
|
| Հայրագիր |
որդեգրի հայրացուն
|
| Հանգունակ |
նման, նույնական
|
| Հավուզ |
ջրավազան
|
|
| Հարամի |
ավազակ, կողոպտիչ
|
| Հարու տալ |
պոզահարել
|
| Հետվակին |
երկրորդ կինը
|
| Հերթ |
երդիկ
|
| Հեքիմ |
բժիշկ
|
| Հիսնաղի քնար |
հիսուն լար ունեցող քնար
|
| Հյուլե |
նյութի ատոմը, փոքրագույն մասնիկը
|
| Հյուրի |
հուրի, առասպելական գեղեցկուհի
|
| Հոգոց |
հոգեհանգստյան արարողություն
|
| Ղ
|
| Ղարաչի |
գնչու, նաև՝ լաչառ
|
| Ղոչ |
խոյ, փոխաբերաբար՝ քաջ
|
| Ղումաշ |
մետաքս
|
| Ճ
|
| Ճապկի |
հոնազգիների ընտանիքին պատկանող ծառ
|
| Ճապուկ |
դյուրաթեք, դյուրաշարժ, ճկուն, արագաշարժ
|
| Ճեմելիք |
զբոսավայր, զբոսատեղի
|
| Ճոթեղեն |
կտորեղեն
|
| Ճոճ |
ճոճք, երեխայի կախովի օրորոց
|
| Մ
|
| Մազա |
աղանդեր, ատամի տակ գցելու բան
|
| Մախաղ |
տոպրակ, պայուսակ
|
| Մախոխ |
ձավարով և թթվաշ համեմունքներով պատրաստված ջրալի կերակուր, ապուր
|
| Մակար |
հարսանիքում փեսայի ազապ ընկերը
|
| Մահտարաժամ |
օրհաս
|
| Մաղարա |
քարայր
|
| Մամուխ |
մամխենի փշածածկ ծառի կամ թփի սև-կապտավուն պտուղը
|
| Մայրագիր |
որդեգրի մայրացուն
|
| Մարաքա |
հետաքրքիր, ուշագրավ բան
|
| Մարեմար |
մայրամուտ
|
| Մարի |
էգ թռչուն
|
| Մարմանդ անտառ |
հով, զով անտառ
|
| Մարջան |
բուստ, կորալ
|
|
245
