Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Թագավորը բացի Վուրգից ուներ և մի աղջիկ, գեղեցկությամբ ոչ պակաս, քան Անտես-Աննմանը։ Աստղիկ էր անունը։ Սա նույնքան սիրում էր Արսենին, ինչքան և Վուրգը։ Իմանալով եղբոր միտքը՝ հորը հորդորում էր, որ թույլ չտա նրանց այդպիսի մի վտանգավոր ճանապարհորդություն անելու։

— Ո՞վ է ետ եկել այնտեղից, որ դրանք ետ գան,— ասում էր Աստղիկը։— Կանչի՛ր, խրատի՛ր դրանց, որ այդպես բան չանեն։ Ո՞վ է լսած, որ չտեսած աղջկա վրա սիրահարվին. այդ մի խենթություն է, ուրիշ ոչինչ։

Թագավորը կանչեց երկուսին էլ և ասաց.

— Ամեն բան հայտնի է ինձ։ Շատ ցավում եմ, որ այդպիսի մի ցնորական վիշտ է ընկել որդուս սիրտը, բայց չեմ կարող թույլ տալ ձեզ։ Այդ չտեսնված աղջկան համար շատ թագավորների որդիք են կոտորվել, շատ զորք է փչացել, ես ինքս մասնակցել եմ այդ կռիվներին, օգնության եմ գնացել ուրիշներին։ Նա կենում է Յոթը-Լեռան քամակին, Սև Բերդումը։ Քառասուն եղբայր ունի՝ մեկը մյուսից աժդահա։ Քառասուն գունդ զորք էլ որ լինի՝ նրանց ոչինչ չեն կարող անել։ Ամեն մեկը մի ահագին կաղնի ծառ պոկած՝ զորքե-

66