Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ականջներից և այնպես քաշեց, որ գլուխը խփեց գետնին և ծունր դնել տվավ իր առաջին։ Այդ ժամանակ Վուրգն այլևս չուզեց պարապ մնալ, արձակեց հսկայի կաշվի պինդ գոտին և նրանով կապոտեց նրա կռները։ Կաշկանդված հսկային հետո կապեցին մի հաստ ծառից, և իրանք սկսեցին իրանց նախաճաշիկը։

- Սկիզբը լավ է,– ասաց Արսենը,֊ տեսնենք վերջը ի՞նչ կլինի։– Հետո, դառնալով հսկային, ասաց.

- Մենք եկել ենք ձեզ մոտ հյուր, և դուք այդպե՞ս եք ընդունում ձեր հյուրերին։ Կուզե՞ս մի կտոր միս տամ, կեր։– Այս ասելով՝ մի մեծ կտոր մոտեցրեց հսկայի բերանին։