Այս էջը հաստատված է
գավիթը[1], պարիսպը, մի խոսքով՝ ամբողջ շինությունը յուր բոլոր մասներով շինված էր արծաթից, ոսկուց, ադամանդից, յաղութից[2], զումրուխտից և ամեն գույնի գոհարներից ու անգին քարերից, և շինված էր այնպիսի վարպետությամբ ու ճաշակով, որ արեգակի ճառագայթները վրան ընկնելով՝ ամբողջ տունը ամեն մի րոպեից հետո մի նոր ձև, մի նոր պատկեր էր ստանում, որ մարդ նայելիս չձանձրանա, չկշտանա։