Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր ուզում յուր հացը բոլորովին կտրել և տալ ուրիշին։ Երբ որ գլխի ընկավ, որ Քաջիկն ավելի է հառաջ գնացել, քան թե պետք էր, սկսեց խեթ աչքով նայել նրա վրա, և վերջը բանը մինչև այնտեղը հասավ, որ ուզեց սպանել նրան։

Բայց կինն էլ պակաս խորամանկ չէր։ Նա էլ, երբ որ իմացավ մարդու միտքը՝ ուզեց ազատել Քաջիկին, և ասաց նրան, որ խելագար ձևանա և այնպես ցույց տա, որ իբր թե էլ ոչինչ չի կարողանում սովորել, և ինչ որ սովորել է, բոլորն էլ մոռացել է։

Քաջիկը ձևացրեց իրան իբրև խելագար՝ յուր սովորած արվեստի բոլոր ճարտարությամբ, դեղնեց, սփրթնեց և սկսեց խենթ ու խելառ ինչ ասես դուրս տալ գլխիցը և այնպիսի վտանգավոր բաներ անել, որ միայն խելագարը և գլխից ձեռք վերցրած մարդը կաներ։

— Խե՜ղճ տղա,— ասաց մեկ օր էլ կինը մարդուն,— շատ բան սովորելուց գժվեցավ…

79