Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գանձերը. նրանք անվստահ են դէպի մենակեացները և չեն հաւատում, որ մենք նւիրելու համար ենք գալիս։

Մեր քայլերը նրանց համար շատ են մենակ ու կամաց հնչում։ Եւ երբ նրանք գիշերով, արևը ծագելուց առաջ, իրենց անկողիններում քայլերի ձայն են լսում՝ անտարակոյս հարցնում են նրանք իրենց. ո՞ւր է գնում այս գողը։

Մի՛ գնա մարդկանց մօտ և մնա անտառում։ Աւելի շուտ կենդանիների մօտ գնա՛։ Ւնչո՞ւ չես կամենում լինել՝ որպէս ես— արջերի հետ արջ, թռչունների հետ թռչուն»։

«Իսկ ի՞նչ է անում սուրբը անտառում», հարցրեց Զրադաշտը։

Սուրբը պատասխանեց. «Ես երգեր եմ յօրինում ու երգում և երբ ես երգեր եմ յօրինում՝ լալիս և մրմռում եմ ես. այսպէս եմ փառաբանում ես Աստծուն։

Երգելով, լալով, ծիծաղելով և մրմռալով եմ ես փառաբանում Աստծուն, որ իմ Աստւածն է։ Սակայն ի՞նչ նոր նւէր ես բերում դու մեզ»։

Երբ Զրադաշտը այս երգերը լսել էր՝ ողջունեց նա սրբին և ասաց. «Ի՜նչ ունեմ ձեզ տալու. լաւ է, թողէ՛ք, շտապով հեռանամ ձեզնից, որ ձեզնից ոչինչ չառնեմ»։— Եւ այսպէս հեռացան նրանք իրարից, ծերուկն ու այն մարդը, ծիծաղելով որպէս երկու մանուկներ ծիծաղել գիտեն։

Երբ սակայն Զրադաշտը մենակ էր՝ այսպէս ասաց ինքն իր սրտում. «Մի՞թէ՛ հնարաւոր բան է. այս ծերուկ սուրբը դեռ չի լսել իր անտառում, որ Աստւած մեռել է»։