Բոլոր գրածներից միայն այն եմ սիրում, ինչ մէկը իր արիւնովն է գրում։ Գրի՛ր արիւնով, և կտեսնես, որ արիւնը ոգի է։
Դիւրին բան չէ ուրիշի արիւնը հասկանալ․ ես ատում եմ պարապ ընթերցողներին։
Ով ճանաչում է ընթերցողին՝ նա ոչինչ չէ անում ընթերցողի համար։ Մի դար ևս ընթերցող—և ոգին էլ կգարշահոտի։
Որ ամեն ոք կարդալ պիտի սովորի՝—այս միտքը փչացնում է ոչ միայն գրելու ցանկութիւնը, այլ և մտածելու։
Երրեմն ոգին Աստւած էր, ապա դա մարդ դարձաւ ե հիմա էլ ամբոխ է դառնում։
Ո՛վ արիւնով ու հակիրճ ասացւածքներով է գրում՝ նա չէ կամենում, որ իրեն կարդան, այլ անգիր անեն։
Լեոների վրայ է ամենամօտ ճանապարհը մի գագաթից դէպի միւսը, բայց դրա համար դու պէտք է երկար ոտներ ունենաս․ իմաստալից ասացւածքները պիտի լեռնագագաթներ լինեն․ և նրանք, որոնց ուղղւում են դրանք՝—մեծ և բարձրահասակ։
Օդը նոսր ու ջինջ, վտանգը—մօտ և ոգին—լի ուրախ չարութեամբ․ այսպէս շատ լաւ յարմարւում են իրար։