Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 48 —

Ձեր բարիների շատ բանը զզւեցնում է ինձ, և ոչ ձեր չարը։ Կցանկայի, որ դուք մի խենթութիւն ունենայիք, որ ձեր կեանքը խորտակէր, որպէս այս գունատ ոճրագործը։

Ճշմարի՛տ, ես կցանկայի, որ ձեր խենթութիւնը ճշմարտութիւն կամ հաւատարմութիւն կամ արդարութիւն կոչւէր․ բայց դուք առաքինութիւն ունէք երկար ապրելու և այն էլ մի եղկելի գոհունակութեան մէջ։

Ես գետի ափի վանդակապատն եմ․ ո՛վ կարող է, թո՛ղ բռնի ինձնից․ ձեր թիկնացուպը սակայն ես չեմ։—

Այսպէս խօսեց Զրադաշտը։