Զրադաշտի աչքը տեսել էր, որ մի պատանի խուափեց իրենից։ Եւ երբ նա մի երեկոյ մենակ անցնում էր լեռներով, որ պատում են այն քաղաքը, որ «Խայտաբղէտ կով» է կոչւում, յանկարծ պատահեց նա այդ պատանուն, որը նստել էր յենւած մի ծառի և յոգնած հայեացքով հովտին էր նայում։ Զրադաշտը բռնեց ծառից, որի մօտ նստած էր պատանին, և այսպէս խօսեց։
«Եթէ ես այդ ծառը իմ ձեռներով թափ տալ կամենայի՝ չէի կարողանայ։
Բայց քամին, որ մենք չենք տեսնում, տանջում և թեքում է նրան, որ կողմը որ կամենում է։ Մենք ամենից շատ անտես ձեռներից ենք տաջւում ու թեքւում»։
Այս խօսքի վրայ կանգ առաւ պատանին շփոթւած և ասաց․ «ես լսում եմ Զրադաշտին և հենց նոր նրա մասին էի մտածում»։ Զրադաշտը պաաասխանեց, ։
«Ինչո՞ւ ես վախենում դրանից․—ինչ որ ծառի հետ՝ նոյնը պատահում է և մարդի հետ։
Որքան նա դէպի վեր, դէպի ազուրն է ձգտում, այնքան աւելի ուժեղ են նրա արմատները ձգտում