Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 58 —

Սակայն միայն իրենք են հերքւած և նրանց աչքը, որ գոյութեան միայն մի երեսն է տեսնում։

Խոր տխրութեան մէջ ծւարած փափագում են նրանք մանր պատահմունքներին, որոնք մահ են բերում, այսպէս են սպասում նրանք և սեղմում ատամները։

Կամ՝ շաքարեղէն են ուտում ու ծաղրում իրենց երեխայութիւնը․—նրանք կառչում են իրենց կեանքի ցղօտից և ծաղրում են, որ դեռ կառչում են մի ցղօտի։

Նրանց իմաստութիւնը ասում է․ «յիմար է նա, ո՛վ ապրում է, և որքա՜ն յիմար ենք մենք․ և այս է ամենայիմար բանը կեանքի»։

«Կեանքը միայն տանջանք է—ասում են ուրիշները և չեն ստում, դէ՛ փորձեցէ՛ք վերջ տալ ձեր կեանքին։ Աշխատեցէ՛ք, որ վերջանայ կեանքը, որ լոկ տանջանք է։

Եւ այսպէս թող հնչի ձեր առաքինութեան խօս֊քը․ «դու պէտք է սպանես քո անձը․ դու պէտք էինքդ գողանաս քեզ աշխարհից»։—

«Հեշտանքը մեղք է, — ասում են ոմանք, որ մահ են քարոզում, — եկէ՛ք հեռանանք մի կողմ և զաւակներ չ՚ծնենք»։

«Ծնելը տաժանելի բան է, — ասում են միւսները․ էլ ինչո՞ւ ծնենք․ միայն դժբախտներ ենք ծնում»։ Սրանք էլ են մահ քարոզողներ։

«Կարեկցութեան կարիք կայ—ասում են երրորդները։ Վերցրէ՛ք, ի՜նչ ես ունեմ։ Վերցրէ՛ք, ի՜նչ ես եմ։ Այսպիսով կեանքը ինձ աւելի քիչ կկապի իր հետ։

Եթէ Հիմնովին կարեկցողներ լինէին դրանք՝ ի-