— 59 —
րենց մերձաւորների կեանքը կդառնացնէին։ Չար լինել — այս կլինէր նրանց իսկական բարութիւնը։
Բայց նրանք կեանքից ազատւել են կամենում․ նրանց ի՜նչ, որ ուրիշներին իրենց շղթաներով ու նւէրներով աւելի ամուր են կապում։—-
Դուք է՛լ, որոնց կեանքը բիրտ աշխատանք ու անհանգստութիւն է․ մի՞թէ դուք կեանքից շատ չէք ձանձրացել։ Մի՞թէ դուք շաա հասուն չէք մահւան քարոզի համար։
Դուք բոլորդ, որոնց համար քաղցր է բիրտ աշխատանքը և նորը, օտարը, հապճեպը, — դուք ձեզ վատ պահեցիք, ձեր աշխատասիրութիւնը փախուստ է և ինքն իրեն մոռանալու կամքը։
Եթէ դուք կեանքին աւելի հաւատայիք՝ շատ չէիք տարւի վայրկեանսվ։ Բայց սպասելու համար բաւականաչափ բովանդակսւթիւն չունէք—նոյն իսկ ծուլութեան համար։
Ամենուրեք լսւում է նրանց ձայնը, որոնք մահ են քարոզում. ու երկիրը լիքն է նրանցով, որոնց պէտք է մահ քարոզել։
Կամ «յաւիտենական կեանք»․ ինձ համար այդ միևնոյն է․ միայն թէ շուտ հեռանան այս աշխարհից։
Այսպէս խօսեց Զրադաշտը։